Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը՝ սովորեցնելը, որպեսզի այստեղ արդեն ամեն բան կարողանան ինքնուրույն անել»,- ընդգծեց «ՀայԱսսո» ֆրանս-հայկական բժշկական միության» նախագահ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ բժիշկ Հասմիկ Գևորգյանը, ով, ավարտելով Մխիթար Հերացու բժշկական համալսարանը, մեկնել էր Ֆրանսիա և այստեղ շարունակել ուսումնառությունը։
«Պատերազմի օրերին հասկացանք, որ մեր կարիքն իսկապես ունեն Հայաստանում։ Իսկ հետո, քննարկելով երկրում տիրող իրավիճակը, պարզելով առկա խնդիրները, որոշեցինք մեր աշխատանքային փորձը ներդնել ի շահ Հայաստանի։ Այսպես հիմնվեց մեր միությունը։ «Մենք մենակ չէինք․ հայ բժիշկներ եկել էին ամբողջ աշխարհից»,- պատմում է Հասմիկ Գևորգյանը:
«ՀայԱսսո» ֆրանս-հայկական բժշկական միությունը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո մի խումբ ընկերների՝ 10-15 ֆրանսահայ բժիշկների ջանքերի շնորհիվ։ Նրանց մեծ մասն անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են, որոնք աշխատում են Փարիզի և մերձակա արվարձանների համալսարանական կլինիկաներում և հիվանդանոցներում: Բժիշկ Լիլիթ Խաչիկյանը, ով այսօր նույնպես գտնվում է Հայաստանում, ջանքեր չի խնայել միության բոլոր ծրագրերի իրականացման և հաջողման գործում։
Միության առաջին նախագծի շրջանակներում միջին օղակի բուժաշխատողներին և քաղաքացիներին տրամադրվել են առաջին օգնության դասընթացներ: Հասմիկ Գևորգյանը մանրամասնում է․ «Ֆրանսիացի բուժեղբայրների հետ սկսեցինք աշխատել կամավորների առաջին խմբի հետ: Փորձեցինք ընդգրկել բոլորին՝ ընդհուպ մինչև սահմանամերձ գյուղերի երեխաներին, տատիկներին, մայրերին։ Սովորեցրել ենք, թե ինչպես հանել վիրավորին և օգնություն ցուցաբերել)։ Այնուհետև իրականացրել ենք վերապատարաստման հատուկ դասընթացներ տեղում հրահանգիչների թիմ ունենալու և ուսուցումը շարունակական դարձնելու համար։ Այս բոլոր աշխատանքները տևել են մոտավորապես 2 տարի:
Ավելի ուշ Գորիսում մեր օգնությամբ ստեղծվեց փոքրիկ կենտրոն: Կենտրոնը հիմնեցինք պատերազմի ժամանակ ստեղծված «Վալ» հիմնադրամի հետ համատեղ: Գորիսում մեզ տրամադրված շենքում սկսեցինք աշխատել և շարունակել կրթական ծրագիրը Սյունիքի բոլոր սահմանամերձ գյուղերի համար։ Հիմքերը դրվեցին և գործն արդեն առանց մեզ իրականացվում է: Սա դեռևս ոչ բժշկական, այլ քաղաքացիական պատրաստվածության մակարդակում:
Այնուհետև որոշում կայացվեց անդրադառնալ արդեն բժշկական ոլորտում առաջին օգնության կազմակերպման խնդիրներին։ Ծանոթացանք տեղի գործընկերների հետ, հասկացանք, որ կարող ենք ավելի բարձր մակարդակի բերել մեր վիրավորների առաջին բժշկական օգնությունը: Դա շատ կարևոր է, քանի որ Հայաստանն ոչ միայն պատերազմական, այլ նաև սեյսմիկ գոտի է համարվում, և համապաստասխան օղակները պետք է կարողանան ժամանակին միջազգային ընդունված նորմերին համապատասխան օգնություն ցուցաբերել:
Մյուս կարևոր ծրագիրը, որի շուրջ աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի և առողջապահական և կրթական ոլորտի մեր գործընկերների հետ, նախատեսում է վնասվածքների վերահսկման վիրաբուժության ընդլայնված դասընթաց՝ ուղղված բացառապես վիրաբույժներին։ Այստեղ ևս աշխատում ենք նույն սկզբունքով․ պատրաստում ենք բժիշկ-հրահանգիչներ, որոնք այնուհետև կվերապատրաստեն իրենց գործընկերներին: Դասընթացները վարում են ֆրանսիացի փորձառու ռազմական բժիշկներ, որոնք իրենց փորձն ու գիտելիքները փոխանցում են տեղի մասնագետներին։
Ներգրավվել են 9 փորձառու վիրաբույժ, այդ թվում՝ 2 անոթային վիրաբույժ, 1 վնասվածքաբան-օրթոպեդ, 1 մանկական վիրաբույժ, 4 կրծքային և/կամ ներքին օրգանների վիրաբույժներ, ովքեր աշխատում են երևանյան տարբեր հիվանդանոցներում և 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղվել վիրավորների խնամքով կամ ներգրավվել որպես ռազմական բժիշկ։ Ծրագրում հատկապես մեծ է վիրաբույժ պրոֆեսոր Ֆրանսուա Պոնսի մասնագիտական ներդրումը։
Այս եռօրյա դասընթացը նախաձեռնվել է մեր միության կողմից, որին ներկայացնում ենք ես և բժիշկ Լիլիթ Խաչիկյանը, և իրականացվել «Հույսի շղթա» (La chaîne de l’espoir ) ֆրանսիական մարդասիրական կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի, «Աստղիկ ԲԿ»-ի՝ ի դեմս կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար`պրոֆեսոր Շահեն Դանելիյանի, և Ագրարային համալսարանի համատեղ ջանքերի շնորհիվ։
Նկարում՝ Լիլիթ Խաչիկյան, Ֆրանսուա Պոնս, Հասմիկ Գևորգյան
Մյուս փուլը, որը դեռ պետք է անցկացվի, ևս պարտադիր ծրագիր է դառնալու բոլոր վիրաբույժների համար: Ծրագրի նպատակն է յուրաքանչյուր հայ վիրաբույժի ուսուցանել վնասվածքների վերհսկման սկզբունքները և ստանդարտները, այսինքն վիրավորին ցույց է տրվում համապատասխան բուժակարգով բուժօգնություն, որպեսզի հիվանդանոցում ընդունող բժիշկին հասկանալի լինի վիրավորի հետ տեղի ունեցածը։ Այս միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Հաջորդ այցին մեր թիմի առաքելությունն է լինելու գնահատել արդեն վերապատրաստված հրահանգիչների կողմից վիրաբույժներին տրամադրվող վերապատրաստման որակը։ Շատ կարևոր է բոլոր հայ վիրաբույժների համար այս վերապատրաստումը դարձնել պարտադիր ուսումնական ծրագիր ։
Ֆրանսիան պատերազմական վիճակում չէ, բայց նույն կերպ պատրաստվում է ամենատարբեր իրավիճակներին (օլիմպիական խաղեր, լայնամասշտաբ միջոցառումներ և այլն) պատրաստ լինելու նպատակով: Բոլոր վիրաբույժների համար պարտադիր անցկացվում է, այսպես կոչված, «հետհամալսարանական ուսուցում»: Մոտեցումը նույնն է լիենլու․ կիրառել համաշխարհային ցուցանիշներ՝ դրանք հարմարեցնելով տեղի միջավայրին:
Մեկ այլ ծրագրի շրջանակում աշխատում ենք Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հետ, և համագործակցում ֆրանսիական «Սիմոն Վեյլ» բժշկական կենտրոնի հետ։ Այս պահին 2 ամիսը մեկ հաճախականությամբ Գյումրուց բուժքույրեր և բժիշկներ են մեկնում ֆրանսիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք համապատասխան վերապատրաստում անցնելու նպատակով:
Մեր բոլոր ծրագրերում մարզերի ներգրավվածությունը պարտադիր և սկզբունքային է։
Շատ աշխատանք կա անելու։ Մենք վճռականորեն ենք տրամադրված հայաստանյան գործընկերներին մեր շարունակական աջակցությունը ցուցաբերելու հարցում, քանի որ միասնական աշխատանքի, միահամուռ ջանքերի արդյունքում է հնարավոր ապահովել առողջապահության ոլորտի կայուն զարգացումը և բուժառուներին տրամադրվող խնամքի որակը։
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն